Գնդապետ Արսեն Մանգասարյանը նշանակվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետ
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.
Արսեն ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆԻՆ նշանակել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետ՝ ազատելով Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատարի պաշտոնից»,-նշված է նախագահի հրամանագրում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ մենք գրել էինք այս նշանակման մասին։