Հայտարարություն
Պահպանողական կուսակցությունը փաստում է, որ ՀՀ-ում ռուսական զորքերի տեղակայման վայրերը փաստացի չեն վերահսկվում ՀՀ իշխանությունների կողմից, այդպիսով առաջացնելով ՀՀ համար բարձր անվտանգային ռիսկեր։
Հիմք ընդունելով մամուլում տարածվող լուրերը, թե ռուսական զորքերն արգելել են EUMA-ի փաստահավաք խմբի մուտքը Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի սահմանամերձ գոտի, փաստում ենք, որ կրկնվում է ՌԴ-ի կողմից սադրանքների հրահրման և ՀՀ-ին նոր զիջումներ պարտադրելու շանտաժի գործելաոճը։
Պահպանողական կուսակցությունը, ցավակցելով Սյունիքի Ներքին Հանդ գյուղի դիրքերի ուղղությամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված հայ զինծառայողների հարազատներին, համոզմունք է հայտնում, որ պատշաճ ու վստահելի հետաքննություն իրականացնելու և հետագայում նման դեպքերի բացառման հնարավորությունը ապահովելու նպատակով ՀՀ իշխանությունները պիտի անմիջապես և կտրուկ քայլեր ձեռնարկեն ՀՀ ինքնիշխանությունը ՀՀ ամբողջ տարածքում վերականգնելու ուղղությամբ՝ ՀՀ-ից դուրս հրավիրելով ինքնիրավչությամբ զբաղվող ռուսական բոլոր զորամիավորումները, անկախ դրանց տեսակից և գործունեության բնույթից։
Հորդորում ենք ՀՀ իշխանություններին՝ չտրվել ռուսական շանտաժին, իսկ քաղաքական ուժերին և հանրությանը կոչ ենք անում շանտաժին համարժեք վերաբերմունք ցուցաբերել։
Պահպանողական կուսակցության կենտրոնական խորհուրդ
14.02.2024թ.
Երևան