Ադրբեջանի նախարարների կաբինետը հրաժարական է տվել` Ադրբեջանի Սահմանադրության 116-րդ հոդվածի համաձայն:
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, ըստ հոդվածի՝ նախարարների կաբինետը հրաժարական է տալիս նորընտիր նախագահի պաշտոնը ստանձնելու օրվանից:
Այսօր երկրում տեղի է ունեցել Իլհամ Ալիևի երդմնակալության արարողությունը: