յունիքի մարզի Ներքին Հանդ համայնքում օրը խաղաղ է սկսվել, մարդիկ իրենց առօրյա գործերով են։ Այդ մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց վարչական շրջանի ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը։
Հիշեցնենք, որ երեկ լուսադեմին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ էին բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով, հայկական կողմը չորս զոհ ունեցավ։
«Ամեն ինչ լավ է, մարդկանց մեջ խուճապ չկա, մեր բնականոն կյանքով ապրում ենք»,- նշեց Բաղդասարյանը։
Տեղեկացնենք, որ երեկ ժամը 09:30-ից հետո, ըստ Բաղդասարյանի, ոչ մի կրակոց չի եղել։