Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պարտության մատնելով Թուրքիայի ներկայացուցչին՝ Մալխաս Ամոյանը հռչակվեց Եվրոպայի եռակի չեմպիոն

Բուխարեստում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում հունահռոմեկան ոճի 77 կգ քաշային կարգում երրորդ տարին անընդմեջ Եվրոպայի չեմպիոն հռչակվեց Մալխաս Ամոյանը՝ եզրափակչում պարտության մատնելով Թուրքիայի ներկայացուցիչ Յունուս Բասարին։

Մալխաս Ամոյանը պայքարի մեջ մտավ 1/8 եզրափակչից որտեղ առանց դժվարության 10։1 հաշվով առավելության հասավ իտալացի Ռիկարդո Աբրեշյայի նկատմամբ։ Քառորդ եզրափակչում Ամոյանի մրցակիցը չեզոք դրոշի ներքո հանդես եկող Ադլետ Տյուլյուբաևն էր, որին Հայաստանը ներկայացնող ըմբիշը հաղթեց 3։2 հաշվով։ Կիսաեզրափակիչ գոտեմարտում էլ Մալխաս Ամոյանը 2։1 հաշվով պարտության մատնեց մոլդովացի Ալեքսանդրին Գուտուին։

Եզրափակչում Մալխաս Ամոյանին փորձեց դիմակայել թուրք ըմբիշ Յունուս Բասարը, սակայն վերջինս նույնչպես չկարողացավ գերազանցել Ամոյանին։ 25-ամյա Մալխաս Ամոյանը հաղթեց 7։0 հաշվով և երրորդ տարին անընդմեջ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն։

Ավելի վաղ, հունահռոմեական ոճի 55 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Մանվել Խաչատրյանը դարձել էր բրոնզե մեդալակիր։

Please enter a valid URL