Search
Close this search box.

Երկու կողմին կոչ եմ անում ձեռնպահ մնալ ուժի կիրառումից. Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար

Մտահոգված եմ հայ-ադրբեջանական սահմանին փոխհրաձգության մասին լուրերով. այս մասին X-ում գրել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը:

«Կոչ եմ անում երկու կողմին ձեռնպահ մնալ ուժի կիրառումից: Երկխոսությունը կայուն խաղաղության միակ ճանապարհն է»,- նշել է Բուրիչը։

Նշենք, որ այսօր ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ էին բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հայկական կողմը հաղորդել էր 4 զոհի և վիրավորների մասին։ Ժամը 09:30-ի դրությամբ կրակը դադարել է։

Զոհվածներն են՝

Էդուարդ Համլետի Հարությունյան (1974 թ.),

Գագիկ Վարազդատի Մանուկյան (1982 թ.),

Արսեն Գագիկի Համբարձումյան (1979 թ.),

Հրաչյա Թալիշի Հովհաննիսյան (1957 թ.)։

Please enter a valid URL