Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այնպես չէ՝ հարձակվել, տարածք են գրավել. 4 զոհերից մեկն ինսուլտ է ստացել

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ մենք ունենք 4 զոհ, որոնցից մեկն ինսուլտ է ստացել, ու ունենք վիրավորներ, մնացածը ճշտվում է: Ծառայողական քննություն է նշանակված, որ պարզեն, թե ինչի հետեւանքով է տեղի ունեցել այս սադրանքը: Ինձ թվում է՝ ամեն ինչը կպարզվի եւ մենք շուտով կիմանանք բուն պատճառը, թե ում կողմից, ինչ ձեւի են այդ կրակոցները եղել: Այս մասին քիչ առաջ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը՝ անդրադառնալով Ներքին Հանդի դեպքերին։

«Բոլոր դեպքերում, մենք ամեն օր էլ սպասում ենք, որ կարող են մեր սահմաններին սադրանքներ լինեն, քանի որ իրենց նախագահական ընտրություններն ավարտվել են եւ Ալիեւը ընտրվել է 92 տոկոսով, փաստորեն իրենք ցույց տվեցին ամբողջ աշխարհին, որ ինքը լեգիտիմ նախագահ է: Մենք տեսանք, որ շատ երկրներ, որոնք մեզ հետ նաեւ լավ հարաբերությունների մեջ են, եվրոպական երկրները, նաեւ Ռուսաստանը, բոլորն էլ շնորհավորել են: Դրանից հետո Ալիեւը պետք ինչ-որ բանով պետք է ցույց տար իր հաղթանակը, եւ ինձ թվում է, որ ցույց տալը հենց այս սադրանքն էր։ Իրենք նախապատրաստված են եղել, իսկ մերոնք նախապատրաստված չեն եղել, ուղղակի հենակետերում մեր զինվորները կանգնած են եղել ու հիմա էլ կանգնած են: Այնպես չէ, որ հարձակվել են, տարածք են գրավել: Դիրքային կրակոցներ են եղել, մենք զոհեր ենք ունեցել, իրենց կողմից մենք չգիտենք՝ իրենք զոհեր ունեցել են, թե ոչ: Իրենք դեռ հայտարարություն չեն արել»»,- ասաց նա։

Please enter a valid URL