Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կարող է այցելել ԱՄՆ՝ Վաշինգթոնի կողմից F-16-ի գործարքի հաստատումից հետո: Օրակարգում են բարձր մակարդակով շփումները, գրում է Hurriyet թերթը:
Փետրվարի 11-ին Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Ֆլեյքը հայտնել էր, որ Կոնգրեսը հավանություն է տվել Թուրքիայի կողմից 40 նոր F-16-երի արդիականացման համար 79 լրակազմ ձեռք բերելու գործարքին: Էրդողանը փետրվարի 12-ին հաստատել էր այդ տեղեկությունը:
Նախատեսվում է պատրաստել երեք հուշագիր, որոշել կործանիչների արդիականացման համար համալիրների մատակարարման ժամկետները: