Search
Close this search box.

Կրեմլը զսպվածության կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև սահմանին տեղի ունեցած բախումները «անհանգստացնող նորություն» է որակել և երկու կողմին զսպվածության կոչ արել, գրում է gazeta.ru-ն:

«Սրանք շփման գծից տագնապալի լուրեր են։ Կոչ ենք անում երկու կողմին զսպվածություն դրսևորել: Մենք ուշադիր հետևելու ենք»,- ասել է Կրեմլի խոսնակը։

Պեսկովը հավելել է, որ նման միջադեպերը չեն նպաստում բանակցային գործընթացի առաջխաղացմանը, Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը։

Միաժամանակ, ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հույս է հայտնել, որ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար բանակցային գործընթացը կշարունակվի:

Փետրվարի 13-ին Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր (վիճակը գնահատվում է միջին ծանրության, այս պահի դրությամբ կյանքին վտանգ չի սպառնում):

Պաշտպանության նախարարությունը զոհվածների անվանացուցակը կհրապարակի ավելի ուշ:

Հիշեցնենք, որ ՊՆ-ն հայտնել էր, որ փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով, նախնական տվյալներով, կա 2 զոհ և վիրավորն

Please enter a valid URL