Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ The Telegraph պարբերականին տված հարցազրույցին. «Երևանը ոչ թե խոսքով, այլ գործնականում պետք է կատարի միջազգային պարտավորություններն ու նպաստի խաղաղ գործընթացին։ Լուրջ մտահոգության աղբյուր է հայկական կողմի վերապահումը Ալմա-Աթայի հռչակագրին միանալիս, ինչպես նաև փորձերը՝ մոռացության մատնել գործող օրենսդրական ակտերը, որոնք դեմ են Ղարաբաղը Ադրբեջանի անբաժանելի մաս ճանաչելուն»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ տարածած հայտարարության մեջ: