Երևանի ավագանու նիստում, տրանսպորտի թանկացման վերաբերյալ նախագծի քննարկման ժամանակ, քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդես եկավ պարզաբանմամբ. «Վերհիշենք 1996 թվականը, երբ, օրինակ ես, նստում էի 7 համարի «ՌԱՖ»-ը, որի դուռը մի ձև պտի պահեինք, լավ, հլը դա կարող ա 50 դրամ էր: Նստում էինք 91 համարի «ԳԱԶԵԼ»-ը, որի դուռը կրկին պտի պահեին ու 1996-1997-ին տալիս էինք 100 դրամ: էդ ժամանակաշրջանից անցել ա մոտավոր 30 տարի, հլը 100 դրամի մասին ենք խոսում, բայց երթևեկում ենք «MAN»-երով, 8,5 մետրանոց ավտոբուսներով: Չի կարող 30 տարի տրանսպորտի գինը նույնը մնալ, մենք էլ ասենք՝ հա դե, ժողովուրդ ջան, ամեն ինչ նորմալ ա»:
Հիշեցնենք՝ ավագանու անդամները քննարկում են տրանսպորտի սակագնի հարցը, բայց չեն քվեարկելու: