Search
Close this search box.

Սասուն Միքայելյանը շտապ մեկնել է Ներքին Հանդ

ArmԼife.am-ի տեղեկություններով՝ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը՝ ԵԿՄ անդամներով շտապել է Ներքին Հանդ: Մեր տեղեկություններով՝ կա 2 զոհ, 3 վիրավոր: Զոհերի մարմինները չի հաջողվել դուրս բերել, քանի որ դեռ հնչում են կրակոցներ:

Հիշեցնենք՝ փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով, նախնական տվյալներով, հայկական կողմն ունի 2 զոհ և վիրավորներ:

ՀԳ. Քիչ առաջ տեղեկացանք, որ դիերը դուրս են բերվել, գյուղում խուճապ չկա, գյուղացիները տեղում են:
ՀԳ1. Հայկական կողմը ունի 4 զոհ և մեկ վիրավոր:

Please enter a valid URL