Սյունիքի մարզի Ներքին Հանդի հատվածում ադրբեջանական կրակոցների հետևանքով զոհվածները Երկրապահ կամավորականների միության անդամներ են։
Հիշեցնենք` փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմը, նախնական տվյալներով, ունի 2 զոհ և վիրավորներ։