Search
Close this search box.

«Հրապարակ». ՔՊ-ական ավագանին հրտապ կարգով Սամվել Ալեքսանյանի փեսուն 16 հարկանի շենքերի շինթույլտվություն է տվել

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի ավագանու այսօրվա նիստից մեկ օր առաջ ՔՊ-ականները հրատապ կարգով հողօգտագործման հանձնաժողովի նիստ են գումարել եւ հողի նշանակությունը փոխելու հարցերի արանքում «սղացրել» են Սամվել Ալեքսանյանի փեսուն՝ Դավիթ Դավթյանի պատկանող «ԱՐՄ ԿՈՆՍՏՐԱԿՏ» ընկերությանը շինթույլտվություն տալու հարցը։

Սամվել Ալեքսանյանի դուստր Աստղիկի ամուսինը Արաբկիրում շուրջ 5500 մետրի վրա կառուցելու է 16 հարկանի էլիտար շենքեր։ Հարցը ներառված է ավագանու այսօրվա նիստի չզեկուցվող հարցերի շրջանակում, ըստ երեւույթին, որպեսզի եւս մեկ անգամ չարծարծվի օլիգարխիայի եւ ՔՊ-ականների կապն ու համագործակցությունը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Please enter a valid URL