Ինչպես armlife.am-ին տեղեկացնում են «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության գրասենյանկից, Գերմանիայի Բեռլին քաղաքում «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը և կուսակցության Արցախի ներկայացուցիչ Արթուր Հայրապետյանը հանդիպում են ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որին մասնակցում էին Եվրոպացի և Հայ Մասնագետների ասոցացիայի առաջին նախագահ Միքայել Մինասյանը, Գերմանահայ Կենտրոնական խորհրդի նախագահ Յոնաթան Շպանգենբերգը, Գերմանահայ բժիշկների միության նախագահ Սրբուհի Մարտիրոսյանը, Գերմանիայում Արցախի Հանրապետության ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանը։
Քննարկման առանցքում ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ որպես համախմբման օրակարգն էր, որի ընթացքում կարևորվեց յուրաքանչյուրի դերը հայկական ինքնության պահպանման և ստեղծված իրավիճակի հաղթահարման գործում։