Hetq.am-ը գրում է. «2018 թվականի մարտի 1-ից օտարերկրյա պետությունում գրանցված տրանսպորտային միջոցի վարորդը կամ սեփականատերը Վրաստանի սահմանը հատելիս պարտավոր է ապահովագրել իրեն պատկանող տրանսպորտային միջոցի նկատմամբ քաղաքացիական պատասխանատվությունը»:
Այս բովանդակությունը պարունակող եռալեզու գրքույկը Վրաստանի սահմանապահները տրամադրում են վրաց-հայկական Նինոծմինդա-Բավրա սահմանին հայկական համարանիշերով մեքենաների վարորդներին և սահմանը հատող բոլոր օտարերկրացիներին:
Մարտի 1-ից պարտադիր ապահովագրությունից խուսափողներին սպառնում է 100-200 լարի տուգանք, որը համարժեք է 20-40 հազար դրամին:
Կախված տրանսպորտայիյն միջոցից և Վրաստանում գտնվելու օրերի քանակից` ապահովագրության համար սահմանված գումարի նվազագույն չափը 14 լարիից (2800 դրամ) կարող է հասնել առավելագույնը մինչև 610 լարի (120 հազար դրամ):
Օրինակ` մարդատար ավտոմեքենան պետք է վճարի 30 լարի (6000 դրամ) 15 օր Վրաստանի տարածքում գտնվելու համար: Իսկ 15 օրից պակաս ապահովագրություն նախատեսված չէ: Մանրամասները` աղյուսակում:
Չնայած մարտի 1-ին մնացել են հաշված օրեր, այդուհանդերձ, սահմանապահները դժվարացան պատասխանել մեր հարցին, թե որտեղ և ինչ կարգով է պետք ապահովագրել ավտոմեքենան, արդյոք հենց սահմանին` մուտք գործելիս է դա կատարվելու, թե հնարավոր է հասնել մարզկենտրոն և նոր կատարել անհրաժեշտ վճարումներ: «Մարտի 1-ից պարզ կդառնա»,- ասաց սահմանապահը:
Մանրամասը՝ սկզբնաղբյուրում: