Search
Close this search box.

Մարզպետի հետ հանդիպումը չի գոհացրել վարդենիսցիներին

Վարդենիսցիները շարունակում են փակ պահել քաղաք մտնող ճանապարհը. Գեղարքունիքի մարզպետի հետ հանդիպումը նրանց չի գոհացրել։ «Մենք պահանջում ենք, որ մեր պասպորտ սեղանը չտեղափոխեն, բայց ոչ մի դրական պատասխան չստացանք»,- լրագրողների հետ զրույցում ասել է քաղաքացիներից մեկը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ օպտիմալացման ծրագրի շրջանակում Վարդենիսի անձնագրային բաժանմունքը փակվում է և տեղափոխվում շուրջ 40 կմ հեռավորության վրա գտնվող Մարտունի քաղաք:

 

Please enter a valid URL