Search
Close this search box.

Ադրբեջանը հայտնում է, որ Հայաստանը փոխանցել է ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյան

Ադրբեջանի ականազերծման գործակալությունը հայտնում է, որ Հայաստանը փոխանցել է ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյան. խոսքն օկուպացված Արցախի տարածքների մասին է:

Սակայն գործակալությունը նշում է, որ տեղեկամատյանները ստույգ չեն և ընդգրկում են նախկին շփման գծի տարածքների տվյալները: Դրանք հիմնականում ընդգրկում են օկուպացված Քարվաճառի շրջանի Մռավ լեռնաշղթայի շուրջ ականապատված տարածքները։

Հիշեցնենք, որ հունվարի վերջին ՀՀ ԱԱԾ-ն հայտնել էր, որ Արցախի տարածքում գտնվող ականապատ դաշտերի մասին 8 նոր տեղեկամատյան աշխատանքային խողովակներով կփոխանցվեն ադրբեջանական կողմին:

Նշվել էր, որ դրանց կրկնօրինակները կփոխանցվեն միջազգային գործընկերներին:

Please enter a valid URL