Search
Close this search box.

Հայաստանում ես չեմ որոշում՝ ում ձերբակալեն, ում չձերբակալեն. Փաշինյանը՝ ՀՀ–ում Պուտինի ձերբակալության հավանականության մասին

Ես չեմ կարծում թե Վլադիմիր Վլադիմիրին իմ խորհուրդների կարիքն ունի: Այս մասին հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով The Telegraph–ի այն հարցին, թե հնարավո՞ր է, որ նա ուղղակի զանգահարի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և ասի, որ նա ուղղակի չգա, քանի որ նա չի կարող երաշխավորել, որ վերջինս չի ձերբակալվի։

Խոսելով Պուտինին Հայաստանում ձերբակալելու հավանականության մասին, նա նշել է, թե Հայաստանում ինքը որոշումներ չի կայացնում՝ ում ձերբակալեն, ում ոչ:

«2018 թվականից հետո Հայաստանում շատ լայնածավալ ժողովրդավարական բարեփոխումներ են սկսվել, և ես որոշումներ չեմ կայացնում՝ ում ձերբակալեն, ում չձերբակալեն: Հայաստանում իրավակարգ կա հաստատված, կան իրավական ինստիտուտներ, և բոլոր դեպքերում Հայաստանի իրավական ինստիտուտներն են կայացնում որոշումներ: Դրա համար մենք ունենք Դատախազություն, դրա համար մենք ունենք դատարաններ, դրա համար մենք ունենք Քննչական կոմիտե և այդպես շարունակ։ Շատ կարևոր է, որ նաև Արևելյան գործընկերության անդամ լինելով՝ Հայաստանի Հանրապետությունն առանձնանում է հատկապես անկախ դատական համակարգ ունենալու ինստիտուցիոնալ բարեփոխումների տրամաբանության մեջ։ Հայաստանի Հանրապետությունն իրավական պետություն է, Հայաստանի Հանրապետությունում վարչապետն ունի իր լիազորությունները։ Այդ լիազորությունների մեջ երբեք ոչ մի պայմաններում և որևէ պարագայում չի մտնում հարցի լուծումը` այս մարդուն պետք է ձերբակալել, թե պետք չէ ձերբակալել։ Բոլորը լուծվում են իրավական ընթացակարգերով»,– ասել է նա:

Please enter a valid URL