ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել բրիտանական The Telegraph-ին` անդրադառնալով մի շարք արդիական հարցերի: Նա այս մասին հայտնել է ֆեյսբուքյան էջում՝ հրապարակելով հարցազրույցի անոնսային տեսանյութը:
«Այն հայտարարությունները, որ Ադրբեջանի նախագահը արեց 2024 թվականի հունվարի սկզբին ադրբեջանական հեռուստեսություններին տված հարցազրույցում, ես, նաև հրապարակային, դա գնահատել եմ որպես հարված խաղաղության գործընթացին: Բայց այդ հարվածը ինքն ուղղակի առանձին վերցրած գործընթաց չէ և դա սկսվել է առաջինը Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներից, երկրորդը՝ Գրանադայի հանդիպման մերժումից, ապա Բրյուսելի հանդիպման մերժումից և նաև հետագա հանդիպումների մերժումներից»,- ասել է Փաշինյանը:
Լրագրողը հետաքրքրվել է, թե հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացում երկրներն ինչ կետի են հասել և ինչու է ձգձգվում ստորագրումը:
«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ճարտարապետությունն ու սկզբունքները համաձայնեցված են: Նախորդ տարեվերջին մեզ թվում էր, թե մենք շատ մոտ ենք ի վերջո վերջնական պայմանագրի տեքստի համաձայնեցմանը», — ասել է վարչապետը:
Նշենք, որ հարցազրույցը եթեր կհեռարձակվի այսօր 21:50-ին: