Այսօր՝ փետրվարի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15:20-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Աշտարակի խճուղուց դեպի Դավիթաշեն ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե պաշտպանիչ պատնեշին, ապա առաջ ընթացել, բախվել հողաթմբերին և մոտ 2 մետր բարձրությունից ընկել և հայտնվել է Մաշտոցի զինկոմիսարիատի դիմաց՝ ճանապարհի երթևեկելի գոտում։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմենիա բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները ու Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Վթարի փաստով Քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվելու են վարորդի և վիրավորների ինքնությունը։