Search
Close this search box.

«Աստղիկ» բժշկական կենտրոնում վիրահատական միջամտությունից հետո 22-ամյա ծննդկանը մահացել է

Փետրվարի 9-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Կեսօրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ փետրվարի 4-ին «Աստղիկ» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել Երևանի բնակիչ 22-ամյա Լուիզա Ս․-ն, ով ժամը 11։25-ի սահմաններում ծննդաբերել է ապա վիրահատական միջամտությունից հետո մահացել։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի և Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա քննչական բաժնի խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Պարզվել է, որ Լուիզա Ս․-ն ծննդաբերությունից 5 օր անց, փետրվարի 4-ին գանգատներով դիմել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ նույն օրը վիրահատական միջամտություն է տեղի ունեցել և մինչև փետրվարի 9-ը գտնվել է ստացիոնար բուժման մեջ, իսկ արդեն փետրվարի 9-ին մահացել է։

Please enter a valid URL