Search
Close this search box.

Արցшխի նկատմամբ մեր հավակնությունների ամրագրման անհրաժեշտությանը մասին են խոսել Քյոլնում «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության այցի շրջանակում

Գերմանիայի Քյոլն քաղաքում «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը և կուսակցության Արցախի ներկայացուցիչ Արթուր Հայրապետյանը հանդիպում են ունեցել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Գերմանիայի թեմի առաջնորդ՝ Տ․ Սերովբե եպիսկոպոս Իսախանյանի և Գերմանահայոց կենտրոնական խորհուրդի վարչության անդամ Սամվել Լուլուկյանի հետ։ Այս մասին armlife.am-ին տեղեկացնում են «Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունից․

Հանդիպման նպատակը` ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ որպես համախմբման օրակարգի համակողմանի քննարկումն էր, որի ընթացքում կարևորվեց Եկեղեցու անուրանալի դերը հայկական ինքնության պահպանման և ստեղծված իրավիճակի հաղթահարման համատեքստում։
Զրույցից հետո տեղի ունեցավ ընդլայնված հանդիպում Տ․ Սերովբե եպիսկոպոս Իսախանյանի և Գերմանահայոց կենտրոնական խորհուրդի վարչության անդամ Սամվել Լուլուկյանի մասնակցությամբ։

Գնահատականներ տրվեցին Հայաստանի երրորդ Հանրապետության ձևավորման և կայացման շրջափուլին, ինչպես նաև ներկայիս ստեղծված ինքնության խորքային ճգնաժամին։ Նախանշվեցին ապագային միտված քայլերը։

Հանդիպմանը քննարկվեցին նաև ստեղծված իրավիճակում համայն հայությանը նետված մարտահրավերները և հնարավորությունները` շեշտադրելով Արցախի նկատմամբ մեր հավակնությունների ամրագրման անհրաժեշտությունը և ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ձևավորման հրամայականը։

Համդիպումները շարունակական բնույթ ունեն։ Հաջորդ համդիպումը տեղի կունենա Բեռլինում։

Please enter a valid URL