Search
Close this search box.

Տրանսպորտը թանկացնելու հարցը դուրս է բերվել Երևանի ավագանու նիստի օրակարգից

Միասնական տոմսային համակարգի ներդրման հարցը դուրս է բերվել փետրվարի 13-ին նախատեսված ավագանու նիստի օրակարգից: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Միասնական տոմսային համակարգի ներդրմանն ուղղված ավագանու որոշման նախագիծը բավականին լայն քննարկումների առարկա է դարձել։ Ուրախալին այն է, որ քաղաքական շահարկումներից և բացահայտ ստից զատ՝ շատ զուսպ, քաղաքակիրթ և կառուցողական քննադատության ու հարցադրումների եմ հանդիպում, ինչի պայմաններում ինքս ինձ համար որոշել եմ հնարավորինս մի կողմ դնել այդ շահարկումները և ստահոդ աղմուկը՝ կենտրոնանալով այն խոսքի վրա, որի նպատակը ոչ թե ուղղակի ցեխ շպրտելն է, այլ իրապես ճիշտ և արդարացի որոշման հանգելը։

Ուզում եմ վստահեցնել, որ բոլոր հարցերը և կառուցողական քննադատությունը լրավուցիչ քննարկման և նախագծի ստուգաբանման առիթ են դարձել՝ հենց քաղաքապետարանի ներսում, ինչով պայմանավորված խնդրել եմ քաղաքապետին հարցը հանել առաջիկա ավագանու նիստի օրակարգից՝ նախագիծն ավելի համապարփակ քննարկելու և ավագանու քննարկմանը կրկին ներկայացնելու նպատակով։

Միասնական տոմսային համակարգով առաջարկվող ուղեվարձերի մասին մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:

Please enter a valid URL