Search
Close this search box.

ՖՈՏՈՇԱՐՔ. Օլիմպիական խաղերի փակումը լուսանկարներով

Օլիմպիական միջազգային կոմիտեի նախագահ Թոմաս Բախը պաշտոնապես հայտարարել է Փհենչհանում ընթացող ձմեռային օլիմպիական խաղերի ավարտի մասին:

Մրցաշարի ընթացքում խաղարկվել է մեդալների 102 հավաքածու: Խաղերին մասնակցել է 92 երկրներից 2925 մարզիկ:

 Մեդալային հաշվարկով առաջին տեղն է զբաղեցրել Նորվեգիան` 39 մեդալ ( 14-ական ոսկե ու արծաթե, 11 բրոնզե):

Երկրորդ տեղում Գերմանիան է ընդհանուր 31 մեդալով ( 14 ոսկե, 10 արծաթե, 7 բրոնզե): Երրորդը Կանադան է 29 մեդալով ( 11 ոսկե, 8 արծաթե, 10 բրոնզե):

Նշենք, որ հաջորդ ձմեռային օլիմպիական խաղերը կկայանան Չինաստանում:

Please enter a valid URL