Search
Close this search box.

«Նորից կանչեցին քննչական կոմիտե». ինչ է հայտնում Լևոն Քոչարյանը

Որքան էլ տարօրինակ է, նորից ինձ կանչեցին Քննչական կոմիտե: Այս մասին Facebook-ի իր էջում ՔԿ-ի դիմացից հայտնեց «լայվ» մտած ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանը:

«Փաստորեն, ամսի 5-ին բոլորիդ հայտնի ոստիկանների հետ կապված գործով նախաքննության ավարտ էր հայտարարվել եւ գործն ուղարկվել էր դատարան: Պարզվեց, ամսի 6-ին, 24 ժամ չանցած գործը վերսկսում են: Մի քանի օրից պարզ կլինի՝ ում են մակագրելու գործը: Բոլորիդ խոստանում ենք հետաքրքիր նիստեր, ուրախ դատավարություն»,-ասաց նա:

Լեւոն Քոչարյանի հետ գտնվող փաստաբան Արամ Վարդեւանյանը իր հերթին նշեց. «Ամսի 5-ին պատշաճ տեսքով Լեւոնին ներկայացրել էին մեղադրանքը, բայց պարզվում է, որ չէ, այնտեղ մի քանի բառ էլ պետք է փոխեին, եւ այդ մի քանի բառը փոխելու համար նախաքննությունը վերսկսվում է, կրկին քննիչին տրվում է հանձնարարական ծանուցագրեր ուղարկելու, որ չեն հասցնում: Ես չեմ հիշում մի դեպք, որ նախաքննությունն ավատվի, հետո 24 ժամ չանցած նորից վերսկսվի, ու էսիօր նորից ավարտվի:

Եթե դուք կարդաք տեքստը մեղադրանքի, նույնիսկ հայերենի իմաստով ուղղակի վիրավորական է»:

Please enter a valid URL