Search
Close this search box.

Հնարավոր է, որ մեր միջնորդությունը մերժվի. Ալեքսանյանը՝ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջը կալանքից ազատելու մասին

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն արդեն ստորագրել է այդ միջնորդությունը, եւ եթե անգամ դեռ չի ներկայացվել, այսօր կամ վաղը կներկայացվի դատարան: Այս մասին, այսօր՝ փետրվարի 8-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով նրան, որ ՔՊ-ականները «Սիներջիի» տնօրենի, Անի Գևորգյանի (ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինն է-խմբ) և Լիլի Մկրյանի խափանման միջոցը փոխելու համար միջնորդություն ներկայացրել:

«Իհարկե, հնարավոր է, որ միջնորդությունը մերժվի, որովհետեւ դ աիշխանության ճյուղերի բաժանման մասին է, հակակշիռների մեխանիզմի մասին է: բայց բնականաբար, եթե միջնորդել ենք, ակնկալում ենք, որ միջնորդությունը կբավարարվի»,-ասաց նա:

Հարցին, թե արդյոք սրանով օրենսդիր մարմինը կասկածի տակ չի դնում իրավապահ համակարգի անաչառությունը, քանի որ դրանով օբյեկտիվության հետ կապված խնդիր է տեսնում,Ալեքսանյանը պատասխանեց. «Օբյեկտիվության մասին չէ խոսքը, խոսքը անձնական երաշխավորության մասին է: Անձնապես երաշխավորում ես, որ այս կամ այն մարդը խափանման միջոցի փոփոխման պայմաններում չի խախտի օրենքով սահմանված նորմերը: Սա նաեւ բացարձակապես կապ չունի դատարանի կողմից կայացվելիք որոշման հետ»:

Հիշեցնենք՝ կոռուպցիոն չարաշահումների գործով 2 ամսով կալանավորվել է «Սիներջի» ընկերության ծրագրերի նախկին ղեկավար Անի Գևորգյանը, 1 ամսով էլ կալանավորվել է ընկերության մեկ այլ աշխատակից:

Please enter a valid URL