Search
Close this search box.

«Վրաստանը հարթակ է առաջարկում Երևանին ու Բաքվին». Դարչիաշվիլի

Վրաստանի իշխանությունները կարևոր քայլեր են ձեռնարկել տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը նպաստելու համար և շահագրգռված են, որպեսզի Թբիլիսին դառնա Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների հարթակ: Այս մասին խորհրդարանում ելույթի ժամանակ հայտարարել է արտաքին գործերի նախարարի թեկնածու Իլյա Դարչիաշվիլին:

«Տարածաշրջանում խաղաղության և կայունության խթանման տեսանկյունից Վրաստանը կարևոր քայլ է ձեռնարկել: Ցանկանում ենք, որպեսզի Թբիլիսին ապագայում մեր հարևանների համար դառնա մի վայր, որտեղ նրանք կկարողանան քննարկել արդիական թեմաներ, որոնք կնպաստեն կողմերի միջև վստահության ձևավորմանը»,- ասել է Դարչիաշվիլին:

Please enter a valid URL