Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի եղբորորդին՝ Քայրաթ Սաթիբալդուլին, երկրի բյուջե է վերադարձրել ևս 100 մլն դոլար: Այս մասին հայտնել է Կոռուպցիայի հակազդման գործակալության մամուլի ծառայությունը:
Քայրաթը Skyline Investment Company S. A ընկերության միջոցով տնօրինում է Ղազախստանի հեռահաղորդակցության ծառայությունների շուկայում մենաշնորհի գրեթե մեկ քառորդը:
2022 թվականի սեպտեմբերի 26-ին դատարանը նրան 6 տարվա ազատազրկման է դատապարտել: