Search
Close this search box.

Հայաստանը դուրս կգա՞ ԱՊՀ-ից. ՌԴ ԱԳՆ-ի արձագանքը

Ռուսաստանն ԱՊՀ-ում պառակտման նշաններ չի տեսնում: Այս մասին РИА Новости-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով հարցին, թե կարող է արդյոք Հայաստանը հետևել Մոլդովայի օրինակին և մտածել ԱՊՀ-ից դուրս գալու մասին:

«Որոշակի փուլում իսկապես տեղի է ունեցել Երևանի ակտիվության նվազում ԱՊՀ հարթակում։ Սակայն ընդհանուր առմամբ տարվա արդյունքները կարելի է դրական համարել: Հայկական կողմը միացել է 2023 թվականի հոկտեմբերի 13-ին Բիշքեկում կազմակերպության գագաթնաժողովի որոշումների մեծամասնությանը, պաշտպանել է Համագործակցության կանոնադրական մարմինների՝ անցյալ տարի ընդունված գրեթե բոլոր համատեղ հայտարարությունները»,- ասել է Պանկինը:

Please enter a valid URL