Search
Close this search box.

Վահան Քերոբյանը գնդակը նետեց քննչական կոմիտեի դաշտ․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին Ազգային ժողովում երեկ հարցրինք․ «Նախարարության գնումների գործընթացի վերաբերյալ վարույթ հարուցելուց հետո Դուք հայտարարեցիք, որ պետությունը վնաս չի կրել, գումար չի փոխանցվել «Սիներջի» ընկերությանը, հետեւաբար՝ վատնում տեղի չի ունեցել։ Ձեզ հայտնի՞ է, թե ինչու են այդ պարագայում կալանավորել ընկերության տնօրենին եւ աշխատակիցներին»։

Նախարարը բացասական պատասխան տվեց՝ մեզ ուղղորդելով Քննչական կոմիտեի կողմը․ «Դուք խոսել եք Քննչական կոմիտեի հետ, իրենցից հարցրեք»: Նա նաեւ հավելեց, որ ինքը չի հարցաքննվել վարույթների շրջանակներում։ Նախարարը հրաժարվեց այլ հարցերի պատասխանել ու արագ մտավ նիստերի դահլիճ»:

Ավելին՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։

Please enter a valid URL