Search
Close this search box.

Հայկական վերջին առաջարկներում քարտեզների հարց է դրվել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Թեպետ արդեն մոտ 3 տարի է՝ սահմանագծման եւ սահմանազատման հանձնաժողովն աշխատում է` որոշակի պարբերականությամբ նիստեր են անում, սակայն պարզվում է, որ կողմերը դեռ համաձայնության չեն եկել, թե որ թվականի քարտեզներով են գծվելու Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանները։

ԱԳՆ մեր աղբյուրներից տեղեկացանք, որ հունվարի 4-ին Հայաստանի՝ Ադրբեջանին ուղարկված խաղաղության պայմանագրի առաջարկների հերթական փաթեթում, ի թիվս այլ տեխնիկական առաջարկների, ներառված է դեմարկացիայի գործընթացի համար քարտեզներ ամրագրելու հարցը։

Հայկական կողմի համար ընդունելի են 1974-78 թթ․ ռուսական Գլխավոր շտաբի քարտեզները, իսկ հունվարի 10-ին Ալիեւը հայտարարեց, որ այդ քարտեզներն իրենց համար ընդունելի չեն»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Please enter a valid URL