«Կարծում եմ, որ եղբայրական ադրբեջանական ժողովրդի առաջնորդի պաշտոնում Ձեր վերընտրվելը մեծ ձեռքբերում է ոչ միայն մեր երկրների միջև եզակի հարաբերությունների, այլև խաղաղության և կայունության հաստատման տեսանկյունից, որը երկար տարիներ ի վեր անհրաժեշտ է տարածաշրջանին»:
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին ասված է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված շնորհավորական նամակում։
«Այս առումով, հուսով եմ, որ ընտրությունների հաջող ավարտից հետո՝ որպես հաղթանակած առաջնորդ, Հայաստանի հետ բանակցությունները, որոնց վրա դուք մեծ աշխատանք եք կատարել, նույնպես կհանգեցնեն խաղաղության պայմանագրի ստորագրմանը», — նշել է Էրդողանը։