Ապրիլյան պատերազմի օրերին ականապայթյունից ոտքերը կորցրած հերոս Դավիթ Գրիգորյանը, ով նույնիսկ երկու ոտքը կորցնելուց հետո այսպես ժպտում էր, երեկ նշանադրվել է, գրում է Boomnews.am—ը: Կայքին Դավիթը պատմել է, որ իր ընտրային՝ Սոնային ճանաչել է մինչ բանակ զորակոչվելը։
Սոնան Դավիթի համագյուղացին է, 18 տարեկան։ Նշանադրությունը տեղի է ունեցել նեղ բարեկամական շրջանակում՝ Սոնայեց տանը։
Զույգը հարսանիքի օրը դեռ չի որոշել։