Search
Close this search box.

Իրшնում ձերբшկшլել են Ադրբեջшնից ղեկшվшրվող դիվերսшնտների

Իրանի հետախուզության ծառայության աշխատակիցները ձերբակալել են Իսլամական Հանրապետության տարածքում դիվերսիա ծրագրող մի խումբ անձանց։ Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրներին երկրի անվտանգության մարմիններում։

Նրանց տվյալներով՝ «լրտեսներն ու ահաբեկիչները մտել են Իրան՝ Իսլամական Հանրապետության ազգային անվտանգությունը խաթարելու նպատակով գործողություններ և դիվերսիաներ իրականացնելու համար»։ Կենտրոնը, որտեղից ղեկավարվել է խմբավորումը գտնվում է Ադրբեջանի տարածքում։

Փետրվարի 2-ին Իրանի հետախուզության նախարարությունը հայտարարել է, որ 28 երկրներում հայտնաբերվել են իսրայելական Մոսադի գործակալներ։

Please enter a valid URL