Search
Close this search box.

Փաշինյանը հայտնել է, թե ինչ նկատի ունի «չորրորդ հանրապետություն» ասելով

«Շատերը մտածում են, թե ինչ-որ բան պետք է ջնջել, ինչ-որ բան ստեղծել․ եթե այդպես է, ապա միայն՝ հայեցակարգային–գաղափարախոսական իմաստով»,- հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պարզաբանելով, թե ինչ է նկատի ունեցել «չորրորդ հանրապետություն» ասելով. «Չորրորդ հանրապետություն ասելով՝ նկատի ունեմ ընդունված նոր սահմանադրությունը, ոչ թե սահմանադրության փոփոխությունը, որը ընդունվել է ժողովրդի կողմից»։

Վարչապետը վերահաստատել է, որ երկրում ընտրությունները, նաև՝ սահմանադրական հանրաքվեն, չեն կեղծվի. «Եթե մեր կառավարման օրոք ինչ-որ մեկը խնդիր դնի ընտրություն կեղծել, գրեթե համոզված եմ՝ նույնիսկ մենք չենք կարողանա անել նման բան որոշելու դեպքում»։

Վարչապետը նաև ասել է, թե իրենք դեռ չունեն սահմանադրական փոփոխությունների փաթեթ. ըստ նրա՝ կարևոր է խոսակցություն լինի, ըմբռնում ձևավորվի, հետո, նոր, անցնեն բովանդակությանը։

 

Please enter a valid URL