Search
Close this search box.

Զինծառայող Արթուր Գրիգորյանի այրվшծ դին գտել են կրակը մարելուց հետո. ՔԿ

Հրդեհի և 39-ամյա պահեստազորային Արթուր Գրիգորյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հոդվածով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

ՊՆ–ն ավելի վաղ հայտնել էր, որ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի կացարանին կից տեղադրված տնակում դեռևս չպարզված հանգամանքներում բռնկված հրդեհի հետևանքով մահացել է պահեստազորային 39–ամյա Արթուր Վարուժանի Գրիգորյանը։

Ըստ ՔԿ–ի ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Գորիսի բաժնից հաղորդում է ստացվել այն մասին, որ փետրվարի 6-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի կացարանին կից տեղադրված տնակում հրդեհ է բռնկվել։

«Դիրքի անձնակազմի կողմից կրակը մարելուց հետո այնտեղ հայտնաբերվել է պահեստազորային, տվյալ դիրքում մարտական հերթապահություն իրականացնող Արթուր Գրիգորյանի այրված դին»,– ասված է հաղորդագրությունում։

Ստացված հաղորդման առթիվ նույն օրը ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության (ԶՔԳՎ) երրորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով։

Ձևավորվել է քննչական խումբ։ Նախաքննության շրջանակում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում վերցվել են նմուշներ:

Նշանակվել են դիակի դատաբժշկական, ինչպես նաև դատահրդեհատեխնիկական փորձաքննություններ։

Ձեռնարկվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական և վարութային այլ գործողություններ՝ դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու նպատակով։

Please enter a valid URL