««Հանրային ձայն»-ի լիդերը հայտարարություններ էր հնչեցնում…»,- լրագրողի այս հարցն ընդհատվեց քաղաքապետ Տիգրան Ավինյանի կողմից. «Խնդրում եմ՝ էդ աղբը մի բերեք… Դուք խոսում եք անձի մասին, որի՝ որևէ հայտարարություն… Չեմ մեկնաբանելու նրա հետ կապված ոչ մի բան, առհասարակ ձեզ էլ խորհուրդ չեմ տա՝ քաղաքական աղբը բերել այս դաշտ»,- հայտարարեց Ավինյանը:
Քիչ առաջ ավարտվեց Երևանի ավագանու արտահերթ նիստը, որի ժամանակ ավագանու 3 անդամ զրկվեց մանդատից, ևս 2-ի մանդատը պահպանվեց: