Search
Close this search box.

Հայ-վրացական հարաբերություններում սկանդալ է հասունանում․ Կարեն Հեքիմյան

Հայ-վրացական հարաբերություններում սկանդալ է հասունանում: Ֆեյսբուքյան իր էջում գրում է իրավապպաշտպան Կարեն Հեքիմյանը, ապա շարունակում է․

Ծերեթելի ազգանունով երեք հայտնի անձ կա` Իրակլի, Ակակի և Զուրաբ Ծերեթելիները:
Երևանի Արտաշիսյան փողոցը նախկինում կոչվել է Ծերեթելիի անվան փողոց: Այն կառուցվել է 1959թ: 90-ական թվականներից մինչև վերջերս Ծերեթելիի անվան փողոցի շրջակայքում իրենց ծառայություններն էին մատուցում սոցիալապես անպատասխանատու կանայք:
Ճանաչված քանդակագործ Զուրաբ Ծերեթելին այժմ 90 տարեկան է և ապրում է Մոսկվայում: Երևանի Ծերեթելիի փողոցը ֆիզիկապես չէր կարող կրեր վերջինիս անունը:

Մնացին Իրակլի և Ակակի Ծերեթելիները: Նրանցից առաջինը` Իրակլին, հեղափոխական էր, սակայն բոլշևիկ (կոմունիստ) չէր` մենշևիկ էր, Լենինի հետ հրապարակային վեճ ուներ և բնակվում էր ԱՄՆ-ում: Չեմ կարծում, որ 1959թ երևանյան փողոցն անվանակոչեին Իրակլի Ծերեթելիի անվամբ:

Մնաց բանաստեղծ Ակակի Ծերեթելին:
Վերջերս (նաև այսօր) Երևանի ավագանիում անընդհատ հիշատակվում է Ծերեթելիի փողոցը: Ավագանիները միմյանց «ուղարկում են» այդ փողոց, մտաբերում են փողոցի հին և բարի համբավը:
Սակայն …
Նախ` համոզված եմ, որ Ծերեթելիի փողոցն անընդհատ հիշատակող ավագանիները չգիտեն, թե ով է Ծերեթելին: Միաժամանակ` կարծում եմ, որ ավագանիներից ոչ բոլորը գիտեն փողոցի այժմյա անունը:

Արդյունքում, ստացվում է, որ անտեսվում է հին հայկական տոհմը և պղծվում է վրացի բանաստեղծի հիշատակը: Ավելին` քանի որ «ծերեթելյան» թեմաներով «բանավեճն» ընթանում է ոչ թե շուկայում, այլ Երևանի ավագանիում, ապա այն կարող է ստվեր գցել հայ-վրացական հարաբերությունների վրա:

ՀԳ. Չգիտեմ, թե ինչպես կվարվեր պաշտոնական Երևանը, սակայն անձամբ ինձ դուր չէր գա, որ Թբիլիսիի քաղաքապետարանում, ենթադրենք` Հովհաննես Թումանյանի անունը հիշատակվեր Գլդանիում ծառայություն մատուցող թեթևաբարո կանանց հետ միասին:

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու արտահերթ նիստում, «Մայր Հայաստանից» Սոնա Աղեկյանի ելույթի ժամանակ, իրավիճակը լարվեց. «Ծերեթելու հատվածի մի մասում բուդկա կարելի է դնել Անի Խաչատրյանի անունով՝ ՔՊ-ին մատուցած ծառայությունների համար»,- ելույթի վերջում ասաց նա:

Արձագանքելով Աղեկյանին՝ «Հանրապետություն» խմբակցության անդամ Անի Խաչատրյանն ասաց․ «Ձեր գիշերային զգեստափոխության համար Ծերեթելիում բուդկա կդրվի»։

Please enter a valid URL