Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեզ եք հանում, որովհետեւ ձեր դեմ ենք դուրս եկել. Հայկ Մարությանը՝ ՔՊ–ականներին

Այսօր այս դահլիճում նորից մի անամոթ որոշում է քննարկվում՝ մանդատից զրկել ավագանու ընդդիմադիր մի քանի անդամների, այդ թվում նաեւ ինձ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 7-ին, Երեւանի ավագանու այսօրվա՝ արտահերթ նիստում իր ելույթում հայտարարեց ավագանու «Ազգային առաջընթաց կուսակցություն» խմբակցության ղեկավար Հայկ Մարությանը:

«Ո՞րն է այս որոշման իրավական, քաղաքական եւ բարոյական հիմնավորումը: ՔՊ-ից ասում են՝ օրենքի համաձայն, եթե նիստերի կեսից ավելիին չի մասնակցել, կարող է հեռացվել: Այսինքն կարող է եւ չհեռացվել: Բա, եթե այդպես է, ինչու նախորդ գումարման ժամանակ չէիք հեռացնում ձեր տասնյակ թիմակիցներին, ոփրոնք տարիներով նմիստերին չէինմասնակցում: Որովհետեւ ձեր դեմ դուրս չէին գլի՞ս: Գիտե՞ք, անցած գումարման ժամանակ ում եք հեռացրել՝ Լուսինե Մխոյանին՝ հղի կնոջը միայն այն բանի հմար, որ երբ ինձ քաղաքապետի պաշտոնից հանում էիք, նա ձեզ չմիացավ: Այ էս եք դուք:

Մեզ հանում եք, որովհետև ձեր դեմ ենք դուրս եկել, պահանջում ենք ձեր հրաժարականը։ Թե չէ բացակայություն, սաղ լոլոներ են։ Մարդիկ մեզ ընտրել են 5 տարով, ու դուք 3 ամսվա գալ-չգալու համար ինձ հանո՞ւմ եք։ Ո՞վ է ձեզ էդ իրավունքը տվել, դո՞ւք եք ինձ էդ մանդատը տվել, թե՞ կարող ա մատածում եք, դուք իմ գործատուն եք։ Իմ գործատուն իմ ընտրողներն են, հարգելիներս, դուք ո՞վ եք։ Էս էլ որերորդ անգամ արհամարում եք երևանցիների քվեն»,-ասաց Մարությանը՝ անտեղյակ մարդկանց իրազեկելով, որ Երևանի ավագանու անդամի աշխատանքը հասարակական հիմունքով է, նրանք աշխատավարձ չեն ստանում։

Նա ասաց, թե նիստերին չմասնակցելն իր գիտակցված որոշումն է.

«Միայն նիստին չգալու և քվորում չապահովելու միջոցով է հնարավոր այնպես անել, որ ՔՊ-ն իր տհաս ու վնասակար որոշումները չկայացնի։ Գալով ու դեմ քվեարկելով չի ստացվում, որովհետև իշխանության ձայները մի քանի հատով միշտ ավելի են, բայց իրենք ավելի չեն, իրենք փոքրամասնություն են։ Բոյկոտը մեր քաղաքական պայքարի միակ մեթոդն է մնացել։

Ինձ մոտենում են քաղաքացիները, ասում են՝ էս ինչ վիճակ ա։ Ասում եմ՝ ժողովուրդ ջան, բայց ինչի՞ եք ինձ ասում, մենք չենք իշխանությունը։ Խնդրում եմ նամակ, մեյլ գրել քաղաքապետարանին, անունն էլ Սիսի դրեք, որ տեսնեն»,-ասաց Մարությանը։

Նա հայտարարեց, թե իրեն ավագանուց հեռացնելու գործընթացը կոնկրետ նպատակ ունի՝ զրկել ընդդիմությանը պայքարի ևս մեկ հարթակից։

Հիշեցնենք, որ այսօր ավագանու արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված է ավագանու 5 ընդդիմադիր անդամներին մանդատից զրկելու հարցը: Մասնավորապես, խոսքը վերաբերում է ավագանու հետեւյալ անդամներին.

Նարինե Հայրապետյան («Մայր Հայաստան»)

Հայկ Մարության («Ազգային առաջընթաց»)

Սոննա Աղեկյան («Մայր Հայաստան»)

Գևորգ Ստեփանյան («Մայր Հայաստան»)

Զարուհի Փոստանջյան («Մայր Հայաստան»)

Նշենք, որ ավագանու նիստին քվորումի համար պետք է առնվազն 33 ձայն: Իշխանական կոալիցիան ունի 32 ձայն: Այսօրվա նիստին իշխող կոալիցիայից բացի մասնակցեցին նաեւ «Հանրային ձայն» խմբակցության երկու անդամներ, ինչը թույլ տվեց, որ նիստը կայանա:

Please enter a valid URL