Search
Close this search box.

Հանգիստ թողեք մեր հերոսներին. պատմաբան֊քաղաքագետը` Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

Պատմաբան-քաղաքագետ, քաղաքագիտության դոկտոր, պատմական գիտությունների թեկնածու Արմեն Այվազյանը արձագանքել է Միքայել Աջապահյանի՝ օրերս արված հայտարարություներին, նշելով.

«Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպս. Աջապահյանի (Ajapahyan Mikael) շուրթերով Ավարայրի ճակատամարտում 1036 նահատակ հայ ռազմիկների սխրանքի թերագնահատումն ու նսեմացումն անըմբռնելի է, անընդունելի և խստորեն պախարակելի։ Վարդանանց տոնին ընդառաջ մի՞թե այդպիսի անարդարացի, պատմականորեն սխալ ու կեղծ գնահատական պետք է տայիք Հայոց եկեղեցու կողմից սրբադասված հերոսներին, սրբազան հա՛յր։

Եթե դուք բացի «Հայկի նետից» (այս ի՞նչ թունոտ հեգնանք է), Ավարայրից ու Սարդարապատից ծանոթ չեք հայոց հին, միջնադարյան ու մերօրյա բանակների մղած հարյուրավոր այլ փառահեղ ճակատամարտերին, ուրեմն անհապաղ ինքնակրթվելու կարիք ունեք։

Հանգիստ թողեք մեր հերոսներին։ Նրանք իրենց գործը փայլուն են կատարել, նրանց շնորհիվ ենք ևս 1500 տարի գոյատևել։

Հանգիստ թողեք նաև մեր հազար կողմից հոշոտվող ժողովրդի պատիվն ու արժանապատվությունը։ Մարդկանց ուժ տալու, սփոփելու և ոգեշնչելու փոխարեն հայ ժողովրդին սևացնելու գործին մի լծվեք։ Դրա իրավունքը ոչ դուք, ոչ էլ որևէ ուրիշը չունի։ Իսկ ինչու՞ չեք քննադատում և ամոթանք տալիս ձեր դասալիք գործընկերոջը՝ Արցախի թեմի նախկին առաջնորդ արքեպիսկոպոս Պարգևին, ով թողեց իր հոտը ոսոխի երախում ու չվեց Ամերիկա։ Չեմ ուզում ավելին ասել։

Բավակա՛ն է, հավաքեք ձեզ։ Իսկ եթե ձեր նյարդերն են տեղի տվել, մի որոշ ժամանակ պարզապես լռեք։ Այս պահին ձեր խոսքից վնասը շատ ավելին է, քան օգուտը»։

Please enter a valid URL