Search
Close this search box.

Ինքնասպանություն Արմավիրի մարզում. 70-ամյա տղամարդը տան բակում երկփողանի ողորկափող հրացանով կրակել է իր կրծքավանդակի ձախ հատվածին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործեով ավագ քննիչ Սրեյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ փետրվարի 24-ին, Արմավիրի մարզում տեղի ունեցած ինքնասպանության փաստով: Ժամը 12:20-ի սահմաններում Արմավիր բժշկական կենտրոնից Ոստիկանության Արմավիրի բաժին հայտնել են, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել տղամարդու դի:

Հիվանդանոց է մեկնել Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Արսեն Այվազյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև մարզի քննչական վարչության քննիչները՝ ՀԿԳ ավագ քննիչ Սրեյանի գլխավորությամբ:

Ըստ նախնական տեղեկությունների՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արգավանդ գյուղի բնակիչ, 70-ամյա Ադամ Մ.-ն է, ով նույն օրը ժամը 11:30-ի սահմաններում իր կողմից ապօրինի պահվող «ԻԺ» տիպի 16 տրամաչափի առանց գործարանային համարի, երկփողանի ողորկափող հրացանով իրենց տան բակում ինքնասպանություն գործելու նապատակով կրակել է իր կրծքավանդակի ձախ հատվածին:

Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիամի դատաբժշկական:

Հայտնաբերվել է նաև հրացանը և քննիչի որոշմամբ նշանակվել է նաև դատաձգաբանական փորձաքննություն:

Please enter a valid URL