Search
Close this search box.

Մեզ միշտ վախեցրել են, ասել են՝ այ, եթե մեզանից հեռու գնաք, կտանք գլխներիդ․ Ալեն Սիմոնյան

Մեր գործընկերները չեն էլ հասկանում՝ ինչի մասին են խոսում, երբ ասում են խամաճիկային պետություն։ Այս մասին ԱԺ հայտարարություններին ժամին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Սիմոնյանի խոսքով՝ Հայաստանն առաջին անգամ է ինքնուրույն գործում։

«Մենք պետականություն ենք կերտում, որը դուք չկարողացաք կերտել։ Ընդդիմությանը չեմ մեղադրում, որովհետև չենք հասկացել, թե ինչ է պետականությունը, նույնիսկ հիմա էլ մենք պետք է մտածենք՝ Ռուսաստանի պրոքսին ե՞նք, թե՞ դառնանք օտարերկրյա այլ պետության պրոքսի, որը մեզ ավելի լավ կպաշտպանի։ Մենք ո՞վ ենք։ Մեզ միշտ վախեցրել են, ասել են՝ այ, եթե մեզանից հեռու գնաք, կտանք գլխներիդ, իսկ դուք այս տարածաշրջանում պետք է լինեք մեր մահակը»,- ասաց նա։

ԱԺ նախագահը նաև հարցրեց ընդդիմությանը, թե որն է նրանց օրակարգը, որ փողոցից վերադարձել են ԱԺ։
«Փողոցից հետ եկաք ու այդպես էլ չասացիք՝ որն է ձեր օրակարգը»,- ասել է նա։

Please enter a valid URL