Search
Close this search box.

«Վարդենիսի ու Մեղրիի պետական հիմնարկների փակման մասին». Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Վերջին շաբաթներին մեր հանրության մեջ անհանգիստ խոսակցություններ են տարածվում սկզբում Մեղրիի, ապա արդեն նաև Վարդենիսի մի շարք պետական կառույցների փակման/տեղափոխման մասին։
Խոսքը այս պահին առավելապես Անձնագրային բաժինների, ԶԱԳՍ-ի, Կադաստրի, Արխիվի մասին է, նախատեսվում է այլ պետական կառույցներ ևս փակել և տեղափոխել հարևան համայնքներ։
Մարդիկ անհանգստացած են հատկապես նրա համար, որ Վարդենիսն ու Մեղրին 2020-ի պայմանավորված պատերազմից ու Արցախի գործարքով հանձնելուց հետո դարձել են սահմանային բնակավայրեր, վտանգված է մարդկանց կյանքը, և հիմա այդ տարածքներից հանելով պետական հիմնարկները՝ մարդկանց մոտ կասկած կա, որ գուցե Մեղրին ու Վարդենիսը ևս Նիկոլը ուզում է գործարքով պատերազմով հանձնել թշնամուն։ Ժողովուրդը հավաքական առումով չի սխալվում, բայց այս ամենի մեջ կա մեկ խնդիր, որի մասին չեն խոսում։

Ես խոսեմ։
Հայաստանի 2024թ․ պետական բյուջեն ունենալու է անկախությունից հետո, թերևս, ամենամեծ դեֆիցիտը՝ մոտ 1,2 մլրդ դոլար (482․9 մլրդ դրամ)։ Բյուջեի այդպիսի ահռելի ճեղքվածք առաջացել է հատկապես նրա համար, որ ՔՊ-ի պաշտոնյաները աջ ու ձախ գռփել են պետական փողերը, պարգևավճարներով հարստացել։
2024-ի բյուջեի այդ պակասուրդը ֆինանսավորելու համար նախատեսվում է արտաքին վարկերի գծով կատարել 315.0 մլրդ դրամի (782.9 մլն դոլար) մասհանումներ: Ընդ որում, 132.8 մլրդ դրամը (330.1 մլն դոլար) նախատեսվում է կատարել նպատակային վարկային ծրագրերի գծով, իսկ մնացած 182.2 մլրդ դրամը (452.7 մլն դոլար)՝ բյուջետային աջակցության վարկերի գծով: Այսինքն՝ դրսից վարկեր են վերցնում, որ պետական աշխատողների աշխատավարձերը կարողանան տալ։
Իսկ ո՞վ ուտի, թալանի բյուջեի փողերը, եթե պետական աշխատողներին Նիկոլը շարունակի կայուն աշխատավարձ տալ, թեկուզ դրսից վերցրած ու մեզ՝ բոլորիս ուսերին մնացած արտաքին պարտքի հաշվին։

Այ հենց սրա համար էլ գործի է անցել ՕՊՏԻՄԱԼԱՑՈՒՄ կոչված երևույթը։
Նիկոլն ասում է՝ ի՞նչ պարտադիր է, որ Վարդենիսում ու Մեղրիում անձնագրային բաժին կամ կադաստր լինի, թող մարդիկ գնան մյուս համայնքներում սպասարկվեն։ Երևանում նստած Նիկոլի ու ՔՊ-ի մյուս մանկլավիկների համար հեռավոր, սահմանային բնակավայրերը չեն կարող ուշադրության կենտրոնում լինել, հետևաբար նրանք այսօր այլևս նպատակ չունեն փող ծախսել Վարդենիսի ու Մեղրիի վրա, վաղը՝ Մարտունու, Կապանի, Նոյեմբերյանի․․․ և այդպես շարունակ։
Հանրային պաշտոն զբաղեցնող 20,159 աշխատողներից արդեն սկսվել են կրճատումները։ Շուտով մարդիկ կստանան աշխատանքից ազատվելու լայնամասշտաբ ծանուցագրեր:

Please enter a valid URL