Search
Close this search box.

Մահացած փոքրիկը պապու հետ գտնվել է տանը կից անասնագոմում

Փետրվարի 24-ին, ժ.19.05-ին, ՀՀ ԱԻՆ Արարատի մարզային փրկարարական վարչությունից ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Բուրաստան գյուղի բնակիչ և հայտնել, որ հարևանի 2.5 տարեկան որդին արդեն մեկուկես ժամ կորել է: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժ.17.00-ի սահմաններում, 2015 թվականին ծնված Ս․Խ-ն, պապու հետ գտնվելով տանը կից անասնագոմում, դուրս է եկել անասնագոմից և անհայտ կորել։ Ձեռնարկված անհետաձգելի օպերեատիվ հետախուզական և որոնողական աշխատանքների շնորհիվ, նույն օրը, ժ.22.10-ին, Բուրաստան գյուղի Անդրանիկի փողոցի վերջնամասում գտնվող ջրատարի մեջ հայտնաբերվել է Ս.Խ-ի դիակը: Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Կատարվում է քննություն:

NEWS.am-ին էլ Բուրաստանի գյուղապետ Աշոտ Թարվերդյանը տեղեկացրել է. «Ժամը հինգի կողմերը գոմի մոտ գործ անելիս են եղել ընտանիքի անդամները, ձեռքին խնձոր է  եղել, ձեռքի խնձորը տվել է այդտեղ գործ անող բանվորին, պապն ասել է` գնա ինձ էլ խնձոր բեր: Երեխան գնացել է, իրենք էլ անասուններին են կերակրել, ընկել են գործի հետ մոռացել են, հետո երեխայի մայրն է դուրս եկել, պապին հարցրել է` բա էրեխեն ուր է, ասել է դե տուն պիտի եկած լինի: Ման են եկել, չեն գտել, հետո զանգեցին ինձ, ես էլ զանգեցի ԱԻՆ ու որոնումներից հետո արդեն երեխայի դին գտան ջրանցքում: Երեւի սայթաքել է, ու ջուրն է ընկել երեխան: Այնքան աշխույժ երեխա էր, ու էդ աշխուժությունը, կարծես իր գլխին փորձանք դարձավ»,-ասաց գյուղապետը:

Please enter a valid URL