Search
Close this search box.

Զգուշացե´ք, ԵՊՀ-ն հարձակվում է. Հեքիմյան

Իրավապաշտպան Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ժամանակին` մի 3-4 տարի առաջ, ԵՊՀ այսրոպեական ռեկտոր Հ.Հ-ն դատական բուռն կյանքով էր ապրում: Վերջինս դատվում էր հարազատների, բարեկամների, գործընկերների, ընդդիմախոսների և հասարակության այլ սեգմենտների ներկայացուցիչների հետ: Մի խոսքով, աջ ու ձախ անխնա դատվում էր: Այնուհետև, մի պահ հանդարտվեց, կրկին ամուսնացավ, որդի ունեցավ (արդեն շնորհավորել եմ): Այժմ ցիկլը կրկնվում է:
Ուրեմն, շատ բարձր մակարդակով ԵՊՀ-ն հայտարարում է, որ «մեծացել է ԵՊՀ-ի վերաբերյալ կեղծիք ու զրպարտություն պարունակող պատվիրված հրապարակումների թիվը, ուստի համալսարանի համբավը բարձր պահելու նպատակով որոշել ենք հետևողական լինել ու անդրադառնալ դրանց՝ ներկայացնելով իրականությունն ու պահանջելով հերքում»:
Փաստորեն, ԵՊՀ-ում սկսել են օրենք կարդալ, օրինակ` «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածը: Ավելին`ոչ միայն կարդում են, այլև մեջբերում: Դա նշանակում է, որ ԵՊՀ-ն պատրաստվում է «հարձակվել»:
Որպեսզի կասեցվի «հարձակումն» անհրաժեշտ է հասկանալ, թե ովքեր են ԵՊՀ-ի «հարձակվողները»: Դրա համար շատ բան պետք չէ: Պետք է մտնել դատական իշխանության datalex.am կամ տեղեկատվական հանրամատչելի այլ կայքեր և տեսնել, թե ովքեր են ԵՊՀ-ի թիմի «հարձակվողները»: Հավատացե´ք, որ տեղեկանալով «հարձակվողների» անցուդարձից, դուք կկորցնեք հավատը մարդկության նկատմամբ: Իսկ դա արժի մեկ միլիոն:
ՀԳ. ԵՊՀ-ի «հարձակվողներին» խորհուրդ կտամ «համալսարանի համբավը բարձր պահել» սեփական ընտանիքներում, դպրոցներում` քերականության դասերին, Կենդանաբանական այգում և, իհարկե, Սնանկության դատարանում:

Please enter a valid URL