Սիրելի Երեւանցիներ, շուրջ 23.000 մեզ վստահողներ: Ես՝ Վարդան Ղուկասյանս, ուզում եմ տեղեկացնել իմ հետեւյալ ՔԱՂԱՔԱԿԱՆ որոշման մասին: Հավատացեք, որ ամեն ջանք գործադրել եմ Երեւանցիների հոգսերը հնարավորինս թեթեւացնելու համար:
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, փետրվարի 7-ին ՔՊ գումարած արտահերթ նիստի օրակարգը, եկել եմ մի անխուսափելի որոշման: Այժմ ԵՐԵՒԱՆՈՒՄ արտաահերթ խնդիր եմ համարում Ավինյանին եւ իր ՔՊ թիմին: Ուստի իմ որոշմամբ Հանրային Ձայն ֆրակցիան այլեւս չի մասնակցելու ոչ մի ավագանու նիստի:
Երեւանում պետք է անցկացվի ԱՎԱԳԱՆՈՒ նոր ընտրություններ: Որոշումս քաղաքական է, ունի բազմաքայլ հաշվարկ եւ անփոփոխ է: Եթե մյուս ընդիմադիր ուժերը նույնպես որոշեն չներկայանալ ավագանու նիստերին, ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ անխուսափելի կլինեն:
Մնացած քայլերի մասին կտեղեկացնեմ ճիշտ ժամանակին:
Հարգանքներով՝ Վարդան Ղուկասյան