Search
Close this search box.

Դատախազությունն ուսումնասիրում է ՔՊ-ին անհայտ ծագման աղբյուրներից գումարներ փոխանցելու հրապարակումը

Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է «Ինֆոքոմ»-ի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն առնչվող աղմկահարույց հրապարակումը, «Ազատության»-ը փոխանցեց դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը:

Ըստ հետաքննության՝ քարոզչական ծախսերի համար իշխող կուսակցությանն անհայտ ծագման գումարներ են փոխանցվել տարբեր մարդկանց անունից:

Ուսումնասիրելով Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ «Քաղաքացիական պայմանագրի» դրամահավաքին մասնակցածների շրջանակը՝ հետաքննության հեղինակները եզրակացրել են, որ կուսակցության նախընտրական քարոզարշավի գումարների մի մասի աղբյուրն առնվազն կասկածելի է։

Please enter a valid URL