Search
Close this search box.

ՍԱԾ-ից դեռ չեն հստակեցնում՝ արդյոք ականապատ դաշտերի 8 նոր քարտեզները փոխանցվել են ադրբեջшնական կողմին

Բաքվին ականապատ դաշտերի 8 նոր քարտեզներ փոխանցելու հայտարարությունից 10 օր անց Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) չի հստակեցնում՝ արդյոք դրանք ուղարկել են ադրբեջանական կողմին: «Ազատության» հարցին ի պատասխան իրավապահ կառույցից առաջարկեցին գրավոր հարցում ուղարկել, որին ավելի ուշ կպատասխանեն:

Երեկ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնեց, թե Թերթերի շրջանում ականի պայթյունից քաղաքացի է տուժել: Այս տեղեկությանը հետևեց պաշտոնական Բաքվի հերթական դժգոհությունը «հայկական կողմի տեղադրած ականներից»:

«Միջազգային գործընկերների ձախողումը՝ ստիպել Երևանին վերացնել այդ սպառնալիքը, ավելի շատ զոհերի և վիրավորների պատճառ է դառնում», — հայտարարեցին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունից:

Պաշտոնական Երևանն այս մեղադրանքներին դեռ չի արձագանքել:

Please enter a valid URL