Search
Close this search box.

Աթոռն ու կшշին կորցնելու վախը. ինչու է ներիշխանական գզվռտnց սկսվել

Ներիշխանական գզվռտոցի հիմնական պատճառը վախն է։ Բոլորը վախենում են, բայց տարբեր պատճառներով։ Մեկը վախենում է կորցնել իշխանությունն ու ընկնել Սահակաշվիլու օրը։ Մյուսը վախենում է դատվել։ Երրոդը վախենում է կորցնել այս կարճ ժամանակահատվածում կուտակած հսկայական կապիտալը։

Աթոռն ու կաշին կորցնելու վախը

Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում ակտիվ շփվում է թիմակիցների հետ, այցելում կուսակցական կառույցներ։ Նա փորձում է վերահսկողության տակ պահել ՔՊԿ–ին, որպեսզի իր տակից չփախչեն։

Նիկոլը խոստովանում է, որ Ալիևի հետ բանակցությունները ձախողվել են, բայց նաև զուգահեռաբար Ալիևի թելադրած օրակարգն է սպասարկում։ Անցել է ՀՀ անկախության հռչակագիրը վերացնելուն։ Ալիևը պահանջում է նոր սահմանադրություն ընդունել, Նիկոլը պատրաստակամություն է հայտնում բավարարել այդ պահանջը։

Նիկոլը լավ գիտի, որ իր արածները նոր պատերազմ ու նոր կորուստներ են բերելու։ Գիտի, որ ոչ մի խաղաղություն չի լինելու միակողմանի զիջումների արդյունքում, բայց գնում է այդ ուղղությամբ, քանզի իր դրսի տերերն անձամբ իրեն միայն այդ դեպքում են անձնական անվտանգություն խոստանում։

Նիկոլն իր կաշվի մասին է մտածում։ Նաև հասկանում է, որ իր թիմակիցները կարող են դա ֆիքսել ու իրեն վռնդել։ Դրա համար էլ հարձակվել է յուրայինների վրա։

«Թավիշը» խժռում է իր զավակներին

Նիկոլի թիմակիցները հասկանում են, որ Նիկոլի վարած քաղաքականությունը տանում է Հայաստանը դեպի կործանում։ Իրենք գիտեն, որ մեծ ցնցումներ են սպասվում։ Գիտեն նաև, որ նման դեպքերում Նիկոլն իր կողքիններին «փուռն» է տալիս ու թռնում։ Հենց դրանից էլ վախենում են Նիկոլի թիմակիցները։ Նրանք երեկվա աղքատ ու «բոմժական» տղաներն ու աղջիկները չեն։ Իշխանափոխությունից հետո «թավշիկուսները» դարձել են դոլարային միլիոնատերեր ու վախենում են իրենց կուտակածը կորցնել։ Վախենում են նաև նիկոլական իշխանության քավության նոխազը դառնալու հեռանկարից։ Վախենում են ու իրար ուտում։

Եվ այսպես, Նիկոլը վախենում է թիմակիցներից։ Վերջիններս՝ Նիկոլից։ Նրանց հարաբերությունները փոխադարձաբար սրիկայական են։ Նիկոլն ասում է՝ ես եմ ձեզ բերել, ես էլ «փուռը» կտամ՝ հանուն իմ կաշվի փրկության։ Թիմակիցներն էլ ասում են՝ քո կերածների համար մենք ինչո՞ւ պետք է պատասխան տանք ու կապիտալ կորցնենք։

Թե ինչպես կհանգուցալուծվի այս ներքին գզվռտոցը, կախված է արտաքին գործոններից ու ներքաղաքական զարգացումներից։ Նիկոլը զուգահեռաբար կռիվ է տալիս նաև ընդդիմության դեմ․ «Մայր Հայաստանի» դեմ հարձակումները պատահական չեն։

«Մայր Հայաստանը» ներքին ու արտաքին քաղաքական հարցերում արմատական ընդդիմություն է Նիկոլ Փաշինյանին ու չի տեղավորվում նախկին–ներկա արհեստական բանավեճի մեջ, ու հենց դրանով էլ անցանկալի է ՔՊԿ–ի համար։

Ամփոփենք․ փետրվարը միշտ քաղաքականապես լարված է լինում Հայաստանում։ Այս տարվա փետրվարը բացառություն չէ։

Աղբյուրը՝ 7or.am

Կորյուն Մանուկյան

Please enter a valid URL